1778 դիտում
11:00 03-08-2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականութունը վիճարկելու է ՍԴ-ում։
Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը՝ ընդգծելով, որ երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։
«Երեկ պարզվեց, որ քվեարկության գործընթացը ունեցել է տեխնիկական, բայց էական բնույթի խախտում։ Քվեաթերթիկները շրջանառության մեջ դրված լինելու պայմաններում, քվեարկությունը սկսված լինելու պայմաններում, անհասկանալի պայմաններում գործընթացը ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել է, նորից սկսվել է քվեարկություն, որի ընթացակարգը ինքնին չէր կարող լինել։ Պետք է ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը, որը տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի»,- ասաց Վարդևանյանը։

Նմանատիպ նյութեր
2186 դիտում
15:18 25-09-2021
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկում են անցկացրել իրավաբանների մասնակցությամբ
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»