Ագրոօդերևութաբանական դիտարկումներ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից
Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները։
Լեռնային շրջաններում շարունակվել է հացահատիկային մշակաբույսերի հասունացումը, տեղ-տեղ կատարվել է ցորենի և գարու բերքահավաք, սկսվել է պտղատուների և կաղամբի հասունացումը, կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է, բանջարանոցայինները ծաղկել են։
Նախալեռնային շրջաններում եգիպտացորենը գտնվել է կաթնային հասունացման փուլում, առանձին վայրերում հասունացել է, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի միջշարքային փխրեցում։
Արարատյան դաշտում սկսվել է ջերմասեր մշակաբույսերի մասսայական բերքահավաք, երրորդ խոտհունձ, կատարվել են դաշտերի և այգիների ոռոգման աշխատանքներ։