211652_close_icon
views-count3705 դիտում article-date 19:39 09-08-2021

Բանակից ու սնունդից խոսող հայրենադավ սորոսածիննե՛ր, բա ու՞ր են ձեր կառուցած բանակն ու պահած Արցախը. Արտակ Զաքարյան

Որ պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քյաբաբին, ինչի՞ խայտառակ կապիտուլացվեցիք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտաք Զաքարյանը:

«Նիկոլապատկան ասուն մի քանի պատգամավորի կարծիքով` 44 օրյա պատերազմը պարտվել են, որովհետև իրենք իրենց ծառայության ժամանակ սոված էին։ Բանակում դրանց նմաններին ասում էին «կիշկա»։ Տո այ կիշկաներ, բա որ պաշտպանության փողերի մեծ մասը տվեցիք ելակին, բիզնեսմեններին ու քյաբաբին, ինչի՞ խայտառակ կապիտուլացվեցիք։

Այ բանակից ու սնունդից խոսող հայրենադավ սորոսածիններ, բա ու՞ր է ձեր կառուցած բանակը, ու՞ր է ձեր պահած Արցախը, ու՞ր են այն 5000-ից ավելի երիտասարդ տղաները, որոնք եկան ծառայելու Հայրենիքին ու զոհվեցին ձեր թափթփուկ քաղաքականության պատճառով։ Ու՞ր են այն գերևարված տղաները, որոնք պատերազմի ավարտից հետո են գերի ընկել, որովհետև ձեր պես տգետ ու ապաշնորհ ղեկավարներ ունեն։

Ամոթից գետինը չեք մտնու՞մ դուք, ա՜յ ՔՊշնիկներ»,- գրել է Զաքարյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր