211652_close_icon
views-count7132 դիտում article-date 22:48 08-08-2021

Իրենք աներես ու աննամուս են. ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրը` Տրդատ Սարգսյանի մանդատ վերցնելու մասին. News.am

Իրենք աննամուս են, նախկինենրին բան կասեն, բայց մի բան էլ տվեցին, անցան, աներես ու աննամուս են: Այսպես արձագանքեց մոտ 2 տարի առաջ Եղեգնաձորում ծեծի ենթարկված եւ մինչ օրս կոմայում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` լսելով այն մասին, որ միջադեպին ականատես Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն այժմ էլ պատգամավորական մանդատ է վերցրել, տեղեկացնում է News.am-ը:

«Իրենք աննամուս են, նախկիներին բան կասեն, բայց մի բան էլ տվեցին, անցան, աներես ու աննամուս են: Դա ամենասխալ բանն է հենց նիկոլիկի կողմից, ինքը ամեն ձեւ ուզում է ապացուցել, որ իր համար միեւնույն է, դե պարզ է, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ Տրդատը Նաիրի Սարգսյանի բարեկամն է, Նաիրին էլ Նիկոլի պոչն է: Իրենց ղեկավարությունն էլ արդեն պարզ է, էլ բան էլ չունեմ ասելու, թեկուզ իրենց պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ մեզ խոստացել է, որ պատժվելու է մեղավորը, ով ուզում է  լինի»,- ասաց նա:

Կարեն Մխխիթարյանը նաեւ հայտնեց, որ մյուս դատական նիստին հարցաքննվելու է նաեւ Տրդատ Սարգսյանը:

Արա Մխիթարյանը 1 տարի 11 ամիս է, ինչ կոմայի մեջ է։ Նա այժմ ստանում է հաշմանդամության թոշակ եւ զինվորական թոշակ, որը, հարազատների խոսքով, չի բավականացնում նրա խնամքի ծախսերին:

Նմանատիպ նյութեր