1483 դիտում
16:02 07-08-2021
ՊԵԿ-ում հանդիպում է տեղի ունեցել էքսպրես-բեռների փոխադրում իրականացնող ընկերությունների հետ
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը առաքանիների (էքսպրես-բեռների) փոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերն ու կարգավորման ուղիները քննարկելու նպատակով: Հայտնում է ՊԵԿ-ը։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին, տեղեկացրել է, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումները միտում ունեն վերհանելու տնտեսվարողների խնդիրները, փնտրելու համակարգային լուծումներ, և վստահեցրել, որ Կոմիտեն պատրաստակամ է առողջ քննարկումների և առաջարկությունների համար:
Աշխատանքային քննարկմանը տնտեսվարողները նախ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների, ԵԱՏՄ որոշումների կատարման, էքսպրես-բեռների տեղափոխման ընթացակարգի վերաբերյալ և այլն: Քննարկումների օրակարգում էր նաև հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքանիների ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտվելու պարագայում դրանց հետագա տնօրինման հարցը:
ՀՀ ներմուծվող առաքանիների առանձնահատկությունից ելնելով՝ քննարկվել է նաև առանձին (մասնագիտացված) մաքսային հսկողության գոտի ստեղծելու հնարավորության հարցը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը շրջել է նաև Արևմտյան մաքսատուն-վարչությունում, հետաքրքրվել մաքսային գործառնությունների կազմակերպման գործընթացով:

Նմանատիպ նյութեր
1787 դիտում
18:20 09-03-2021
Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3622 դիտում
21:57 12-07-2020
Շենգավիթում հայտնաբերվել են կանգնած ուղեւորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ
1042 դիտում
15:13 03-09-2023
Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան․ Կարեն Հովհաննիսյան
Այս բաժնից
460 դիտում
19:17 29-11-2024
ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին
685 դիտում
19:05 29-11-2024
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
676 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին