211652_close_icon
views-count62720 դիտում article-date 15:24 06-08-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են «Յաշիկն» ու սմբուկով բարձված Ford-ը․ վերջինը կողաշրջվել է․ վիրավորին առաջինն օգնության է հասել կրտսեր պարեկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Mercedes G 55 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ը, որը բարձված է եղել սմբուկով, կողաշրջվել է։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինն օգնության է հասել այդ պահին աշխատանքից դեպի Թալին մեկնող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Հենրիկ Հովհաննիսյանը։

Վերջինս նաև իր ընկերների հետ օգնել են, որպեսզի կողաշրջված ավտոմեքենան քարշակով դարձի բերվի և տեղափոխվի անվտանգ վայր։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր