211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Lada»-ն. վիրավորին առաջինն օգնության են հասել ՊԾ Կոտայքի գումարտակի դասակի հրամանատարը, կրտսեր պարեկը, «Tesla»-ի վարորդն ու շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1288 դիտում article-date 14:03 27-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Կիևնան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ թունելի մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lada»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանն ու նույն դասակի կրտսեր պարեկ Շողիկ Կիրակոսյանը, «Tesla»-ի վարորդը ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին օգնություն ցուցաբերելուց հետո դասակի հրամանատարը ահազանգել է շտապօգնությում և երբ բժիշկները վիրավորին տեղափոխել են, նա և կրտսեր պարեկ Շ. Կիրակոսյանը երթևեկությունը կարգավորել են, մինչև որ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Ռուստամ Խալաթյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արամ Հովհաննիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված «Lada»-ի վարորդը ինքնությունը։

Առաջացած խցանումը վերացնելու նպատակով լրացուցիչ ժամանել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Նորիկ Մանուկյանն ու ավագ պարեկ Արամո Մարգարյանը։

«Tesla»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Lada»-ի վարորդը, ով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Կիևյան փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Tesla»-ին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր