211652_close_icon
views-count39912 դիտում article-date 23:59 02-08-2021

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են սովետական «տիտանները»՝ ГАЗ 24-ն ու ГАЗ 3110 –ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 1-ին,  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաներում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 86-ամյա Վարդ Սերոբյանի վարած ГАЗ 24 մակնիշի և 46-ամյա Սմբաթ Խանաղյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուդվիգ Ղանդիլյանի , դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ույն վաշտի ավագ հետաքննիչ  Գարիկ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի հետևանքով ГАЗ 24-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր