211652_close_icon
views-count10414 դիտում article-date 15:16 01-08-2021

Այս պահին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է. համայնքի ղեկավար

Այս պահին իրավիճակը Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է: Այս մասին 24 News-ին հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Հնարավոր է մի քանի թեթև կրակոցներ հնչած լինեն ես տեղյակ չլինեմ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, բախումներ, միջադեպեր չենք ունեցել»,- նշեց նա: 

Նշենք, որ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել էր ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձերը կասեցվել էին և խոցվել Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։ 

Ավելի վաղ հուլիսի 28-ին ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված նախահարձակ մարտական գործողությունների հետևանքով զոհվել էր 3 հայ զինծառայող:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր