3479 դիտում
18:04 30-07-2021
ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:
Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:
Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Այդ քաղաքացին տղամարդ էր։
Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզում էր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
3639 դիտում
11:07 24-07-2018
«Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ. հայտարարություն
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին