3642 դիտում
11:07 24-07-2018
«Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ. հայտարարություն
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը, անդրադառնալով ՀՀ Քննչական Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններըդիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը, արտահայտում է իր վրդովմունքն ու տարակուսանքը՝ ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից hաղորդագրությունում առկա տեղեկատվության ակնհայտ խեղաթյուրման առնչությամբ:
Սույնով հայտարարում ենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի և դրանում ներգրավված անձանց հետ և հետամուտ է լինելու ընկերության անունը շահարկող և գործարար համբավն արատավորող անձանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն: Реклама 47 Ընկերությունը՝ ինչպես որոշ լրատվամիջոցների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը որպես Լիդիանի դեմ հարուցված քրեական գործ ներկայացնելը, այնպես էլ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անունը հիշատակելը դիտարկում է՝ որպես դիտավորություն, և ընկերության դեմ ուղղված հակաքարոզչության դրսևորում:
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը որևէ տեղեկություն պատկան մարմիններից երբևէ չի թաքցրել, իսկ ընկերության կառավարման մարմիններում ընգրկված անձինք վստահ են, որ ընկերությունը հետևել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական բոլոր պահանջներին: Պահանջում ենք այն լրատվամիջոցներից, որոնք Քննչական կոմիտեի հաղորդագրությունը ներկայացրել են որպես «Լիդիանի» դեմ հարուցված քրեական գործ, հերքել այդ տեղեկատվությունը, քանի որ Քննչական կոմիտեում ընկերության նկատմամբ նման գործ չի հարուցվել:
Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ քննչական մարմինները հետայսու մասնավոր անձանց ենթադրությունների հիման վրա հարուցված քրեական գործերում կխուսափեն անհարկի հիշատակել երկրի խոշորագույն ներդրողի անունը, հաշվի առնելով, որ նման շփոթեցնող հաղորդագրությունները բացասաբար են անդրադառնում միջազգային ներդումային շուկայում ընկերության և երկրի վարկանիշի վրա:
[b]«Լիդիան Արմենիա»
[/b]
Նմանատիպ նյութեր
3479 դիտում
18:04 30-07-2021
ՄԻՊ աշխատակազմի շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ-ի հետ որևէ առնչություն չունի․ հայտարարություն
6851 դիտում
20:26 07-10-2019
Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. Լիդիան Արմենիայի տնօրեն. B4B.am
Այս բաժնից
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21241 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1180 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու