211652_close_icon
views-count13079 դիտում article-date 11:18 28-07-2021

Դուք համարվում եք իբր թե տարածաշրջանում խաղաղություն պահպանող, բայց իրականացնում եք ճիշտ հակառակը։ Ես այս գրառումը կատարում եմ հայերեն որովհետև ես հայրենասեր հայ եմ և իմ մայրենի լեզուն հայերենն է։

Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտին Դուք երբևէ հարց տվել եք ինքներդ Ձեզ ( արդյոք Ռուսաստանը համարվում է իրեն Հայաստանի բարեկամը? )։

Եթե Դուք այդ հարցին կարող եք ճիշտ և հստակ պատասխանել ուրեմն Դուք իսկապես համարվում եք հզոր մարդ, հզոր պետության ղեկավար, բայց վստահ եմ, որ Դուք այդ հարցին չեք կարող պատասխանել որովհետև Դուք Ձեզ համարում եք հայերին բարեկամ, հայերին դաշնակից, բայց հայերի ու Հայաստանի հանդեպ անում եք այնպիսի քայլեր, որը որ կաներ թշնամի պետությունը թշնամի պետության հանդեպ։

Մի մոռացեք, որ այդ Ձեր հզոր պետությունը այսօր կա և գոյություն ունի իսկ պատմությունը ապացուցել է որ դրանում մեծ ներդրում ունեն բազմաթիվ հայ գեներալներ և հայի զավակներ և Դուք այսօր մոռանալով այդ ամեն ինչը՝ պատմությունը, ուրեմն իզուր է Ձեզ որևէ բան ասելը։

Դուք եռակողմ համաձայնագրի գլխավոր դերակատարն եք համարվում, բայց այդ եռակողմ համաձայնագրի գոնե մեկ կետ չի պահպանվում և չի կատարվում քոչվոր ցեղախմբի՝ ադրբեջանի կողմից և այստեղ վառ արտացոլվում է մի հստակ երևույթ, որ Դուք ադրբեջանի և թուրքիայի համար ոչ ոք եք, որ ձեր գերհզորության փաստը իրենց համար ոչինչ չարժի, որ դրանք թքած ունեն, կամ մյուս տարբերակը, որ Դուք ինքներդ ադրբեջանի միջոցով նման թշնամական քայլ եք անում հայերի և Հայաստանի հանդեպ օգտագործելով ներկայիս ստեղծված իրավիճակը, օգտագործելով ադրբեջանին ձեր քայլերը իրականացնելու համար, որը որ շատ ցավալի է, բայց ոչինչ ուղակի հիշեք ձեր գերհզոր պետության անկումը կլինի ու որի պարագլուխները և կազմակերպող ու իրականացնողներն էլ կլինեն հենց թուրքիան և ադրբեջանը սա ուղղակի հիշեք։

Ձեզ հորդորում եմ կամ սահմանված կարգով պահպանեք Ձեր դաշնակցական պարտավորություները, պահպանեք և պահանջեք, որ պահպանեն 44 օրյա պատերազմի եռակողմ համաձայնագիրը, իսկ եթե ոչ ուրեմն Ձեզ որպես հայրենասեր հայ երիտասարդ ասում եմ հեռու մնացեք հայ ժողովրդից և Հայաստանից որովհետև Դուք մեր հանդեպ թշնամական վերաբերմունք եք ցուցաբերում։

Հիշեցում՝ ձեզանից ոչ ոք ոչինր չի խնդրում, ոչինչ չի ուզում և ոչինչ չի սպասում, ուղակի դուք սահմանված կարգով համապատասխան բոլոր կնքված և ստորագրված փաստաթղթերի, արդարության, խղճի, խաղաղության, մարդասիրության շրջանակներում պահպանեք բոլոր կանոնները։

Այո Դուք Հայաստանի համար իրականացրել եք շատ մարդասիրական և լավ քայլեր, որի համար շնորհակալ ենք Ձեզանից, բայց դա չի նշանակում, որ պիտի ստրուկի վիճակում ապրենք մեր երկրի մեջ։

Դուք համարվում եք իբր թե տարածաշրջանում խաղաղություն պահպանող, բայց իրականացնում եք ճիշտ հակառակը։

Ես այս գրառումը կատարում եմ հայերեն որովհետև ես հայրենասեր հայ եմ և իմ մայրենի լեզուն հայերենն է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի ՋՈՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ։

Նմանատիպ նյութեր