9543 դիտում
15:18 27-07-2021
Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենան Միջազգային գիտական միջոցառումներ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75):
«Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը կանցկացվի սեպտեմբերի 13-17-ը։ Դպրոցի նպատակն է համախմբել սկսնակ աստղագետների և հարակից ոլորտների մագիստրոսների ու ատենախոսների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։
«Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը։ Այն նվիրված է աստղագիտության առաջատար դերին գիտության ու մշակույթի մեջ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ ոլորտներում։ Գիտաժողովի նպատակն է բնական և հասարակական գիտությունների մեջ հաստատել ավելի լայն համագործակցություն։ Խրախուսվում է այն գիտնականների մասնակցությունը, ովքեր աշխատում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ հիմնվելով քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների խորը իմացության վրա։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է։

Նմանատիպ նյութեր
1514 դիտում
09:55 22-02-2022
Բարձիթողի վիճակ՝ Բյուրականի աստղադիտարանում․ «Փաստ»
1679 դիտում
21:58 10-02-2015
Լոռիում տեղի կունենան ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ
Այս բաժնից
3655 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում