211652_close_icon
views-count2204 դիտում article-date 20:40 25-07-2021

Ես ուզում եմ, որ բոլորիս համար լավ լինի, նույն ճոճվող նավակում ենք. Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյան, սթափվիր, աշխահարքաղաքական շատ դժվար իրավիճակում ենք, Հայաստան երկիրը, ամերիկյան ջինսի նման, կարվածքի որակը ստուգելու համար, տարբեր կողմեր իրար են քաշում եւ արդեն ճղվում ենք», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Երկիր ենք կորցնում, հերիք է գյուղացու հարիֆ շուստրիությամբ մտնես գոմշակռվի մեջ եւ փորձես բոլորին դուր գալ, դա չի ստացվի, սուտ են ասում, թե քաղաքականությունը վատ մասնագիտություն է, նույնիսկ պոռնիկների մեջ նորմալ մարդիկ կան։

Եթե շարունակես ՊՆ-ն, ԱԳն-ն անգործության մատնել, ամեն տեսակ չկայացածներին նախարարներ նշանակել, հետո Հայաստան երկրի, նաեւ՝ քո համար վատ է վերջանալու։ Ես ուզում եմ, որ բոլորիս համար լավ լինի, նույն ճոճվող նավակում ենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր