211652_close_icon
views-count30547 դիտում article-date 09:55 24-07-2021

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայողը Արարատ գյուղի տարածքում ВАЗ 2121-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանմփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարապետյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պահպահվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր