Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Ուշադրություն
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ 
Երևան քաղաքում՝
Հուլիսի 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: