ՀՀ-ում գործող շինկազմակերպությունների ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագիրն իրականացնել. Փաշինյան
Մենք ՔՊ-ի նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա 5 տարիներին կառուցել 2600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր ՀՀ-ում գործող շինարարական կազմակերպությունների ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագիրն իրականացնել:
Հետեւաբար մենք ուզում ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա: Առաջին հերթին, իհարկե, նկատի ունենք այն ձեռնարկությունները, որոնք պատկանում են Սփյուռքի մեր գործարարներին: Այստեղ մենք նաեւ հույս ունենք, որ այդ շինարարական ընկերությունների հետ Հայաստան կտան շինարարական նոր ստանդարտներ, նոր որակ»,- ասաց նա: