«Նորավանքն» ընկերական խաղում հաղթել է «Լեռնային Արցախին»
ՀՊԼ նորեկ «Նորավանքն» այսօր՝ հուլիսի 21-ին, ընկերական խաղ է անցկացրել «Լեռնային Արցախի» հետ և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Թիմի կազմում գոլեր են հեղինակել Բենյամին Նանա Տեչիեն, Անդրանիկ Քոչարյանը և Քրիստիան Բոատենգը։
Հանդիպումը կայացել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում: