68940 դիտում
21:02 20-07-2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ կասկադյորական ավտովթարից. Լոռու մարզում 29-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվում է պատին, կոտրում գազատար խողովակներն ու բարձրությունից ընկնում երկաթգծի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցել կասկադյորական ավտովթարը, երբ Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը Hyundai Sonata-ով բախվել է պատին, գազատար խողովակին և բարձրությունից ընկել երկաթգծի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 1 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա:
Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արա Նազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները, քանի որ վթարի պատճառով ավտոմեքենան վնասել էր երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը, ինչ հետևանքով երկար ժամանակով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Հայաստան-Վրաստան երկաթուղու հատվածով:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1300 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ