1825 դիտում
17:50 20-07-2021
ԳԹԿ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել կաշառքի գործը. aravot.am
ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել ԿԳՄՍ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակցի վերաբերյալ, որը 5.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց քննական թեստերի պատասխան էր փոխանցել:
Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Լ. Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով մշակել 2021թ. ԲՈՒՀ ընդունվելու համար անգլերեն լեզվի միասնական քննության թեստերը և պարտավոր լինելով մինչև քննության ավարտը չհրապարակել իր անունը որպես քննության թեսթ մշակող, պահպանել թեստի բովանդակության գաղտնիությունը, քննությունների մասնակից Ա. Հ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն, այն է` քննությունից առաջ իր կողմից մշակված թեսթերի պատասխանները նախապես տրամադրելու և դրա արդյունքում քննությանը բարձր գնահատականը ապահովելու համար, քննության մասնակցի մորից՝ Ն. Հ.-ից հունիսի 26-ին պահանջել է առանձնապես խոշոր չափի 2.496.900 դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Մայրն ընդունել է կաշառք տալու առաջարկը և գումարը փոխանցել է պաշտոնատար անձին նշված քննությունից առաջ և դրա դիմաց ստացել թեստերի պատասխանը:
Aravot.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնն այս պահին ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:
«Քանի դեռ իրավական գործընթաց է գնում, իմաստ չունի ինչ-որ բան մեկնաբանելը: Խոսքը ԳԹԿ երկարամյա աշխատակցի մասին է: Կարծում ենք, որ ամեն ինչ կպարզի քննությունը»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:
Հավելենք, որ քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Նմանատիպ նյութեր
1723 դիտում
16:00 20-07-2021
ԳԹԿ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել կաշառքի գործը․ Aravot.am
Այս բաժնից
646 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
535 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
751 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am