211652_close_icon
views-count2093 դիտում article-date 11:50 18-07-2021

Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք. ԱԻՆ

Հուլիսի 18-ին  ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ:

Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Նմանատիպ նյութեր