113418 դիտում
22:40 16-07-2021
Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 13 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝ 32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա Անի Հովհաննիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը, 25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արման Այվազյանը, Ամալյա Դրմոյանը, Թամարա Փարսյանը, և Գեղեցիկ Հովհաննիսյանը որոնց տարիքները պարզվում են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը հիվանդանոց են տեղափոխվել «Նոր Զովք» սուպերմարկետում շմոլ գազից թունավորման նախանշաններով:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով դեպքի վայր են ժամանել արդեն Հայաստանի Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Ղազարյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26595 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ