211652_close_icon
views-count36553 դիտում article-date 23:56 15-07-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Երզնկա գյուղում բախվել են Opel-ն ու ВАЗ 2102-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 12-ին  Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում տեղի ունեցած  ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում բախվել էին Եղվարդ քաղաքի բնակիչ, 57-ամյա  Ժորիկ Հովակիմյանի վարած Opel մակնիշի և  Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 86-ամյա Սեմյոն Այվազյանի վարած  ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  2 վարորդները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր