211652_close_icon
views-count19089 դիտում article-date 20:40 15-07-2021

Երևանում գողացել են Պետական վերահսկողության ծառայության պետի օգնականի Mercedes-ի «գոլդ» համարանիշները

Այսօր՝ հուլիսի 15-ին,  կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացվեց, որ այսուհետ ավտոմեքենաների համարանիշների գողերին լավ բան չի սպասվում, քանի որ գողացված համարանիշների տերերը կարող են ընդամենը  12 հազար դրամ պետական տուրք վճարելուց հետո ձեռք բերել համարանիշները,  մինչդեռ վերջին տարիներին հանրապետությունում սնկի նման աճել են նման գողությունների դեպքերը, երբ գողացողները շորթման եղանակով համարանիշների տերերից գումար են պահանջում, այդ թվում՝ խոշոր չափի, որպեսզի համարանիշները հետ վերադարձնեն:

 ՀՀ ոստիկանությունն ու Անվտանգության  ծառայությունը սակայն վերջին ամիսներին հսկայածավալ  օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են նմանատիպ մի քանի կազմակերպված խմբեր, սակայն ինչպես ժողովուրդն է ասում՝ դեռ մինչև վերջ դրանց «քոքը կտրել չի լինում»:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 14-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ,  32-ամյա  Տիգրան Կարապետյանը և հայտնել որ հուլիսի 12-ի ժամը 02:00-ից մինչև հուլիսի 14-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակից գողացել են իր կողմից շահագործվող Mercedes մակնիշի վրա փակցված 100 WW 01 համարանիշները:

  Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Կարապետյանը ոստիկաններին հայտնել է, որ  ինքն աշխատում է Պետական վերահսկողության ծառայության պետի օգնական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր