211652_close_icon
views-count24870 դիտում article-date 21:36 15-07-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ,  29-ամյա  Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հավածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հակոբյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը:

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդը ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր