2150 դիտում
09:37 14-07-2021
Ինչու ԱԳ նախարարի ընտրությունը կանգ առավ Արմեն Գրիգորյանի վրա. ովքեր էին թեկնածուները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել արտաքին գործերի նախարարի հնարավոր նշանակման որոշման կայացման մասին: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, եւ կառավարության ձեւավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ եւ ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար: Սակայն մշուշոտ է մնում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ապագան. նա եւս համարվում էր նախարարի թեկնածու, սակայն նրա գործակալական անցյալը խանգարում է այդպիսի պատասխանատու պաշտոնի նշանակման համար, բացի այդ, մասնակցել է մինչ հեղափոխությունը հակապուտինյան ակցիաներին, ուստի նրա նշանակումը չեղարկվել է:
Եւ չնայած Միրզոյանը մտերիմ շրջապատում տարածել է, թե ինքն է մերժել ԱԳ նախարար նշանակվելու առաջարկը, իրականում այդպես չէ: Նույնիսկ նրա՝ ՌԴ-ու ՀՀ դեսպան նշանակվելու հավանականությունն է փոքր, քանի որ ինչքան էլ Միրզոյանը հիմա ռուսական շրջանակներում ընկերներ ու վստահելիներ է փնտրում, նրան չեն վստահում եղբայրական ՌԴ-ում եւս:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանը եւս «նախորդ կյանքում», երբ քաղակտիվիստ էր աշխատում, հակապուտինյան դիրքորոշումներով էր հանդես գալիս, ուստի հետաքրքիր է՝ նրա նշանակումը մեր ռազմավարական եղբոր կողմից ինչպես կընդունվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2210 դիտում
10:26 10-06-2022
Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան. «Դիմադրության» շարժման երթը կանգ առավ. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7925 դիտում
09:15 15-08-2014
Վերջնական ընտրությունը կանգ է առել Արթուր Օսիկյանի վրա․ Ժամանակ
Այս բաժնից
466 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
439 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»