211652_close_icon
views-count128878 դիտում article-date 17:13 10-07-2021

Ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին. բախվել են Honda-ն ու Toyota-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր. շնորհիվ ՃՈ և ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների՝ խցանումը կարճ ժամանակում վերացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Honda Elysion մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ԱԻն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սերգև Ավագյանի,հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Ավետ Նանագուլյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Տ. Բաղյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի տեսուչները, ինչի արդյունքում նշված հատվածում խցանումը կարճ ժամանակում բացվեց։  

Վիրավորներից երկուսին օգնության են հասել Աբովյանի հրշեջ փրկարարները, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի տեսուչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր