211652_close_icon
views-count3109 դիտում article-date 20:04 09-07-2021

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1 մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր