Օտարերկրյա քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) դեմ կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք:
Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։
«2021 թվականի հուլիսի 9-ից օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումների իրականացման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն։
Մասնավորապես՝ նրանք COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն Երևանում` Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում ծավալված շարժական պատվաստումային կետերում»,– ասվում է հաղորդագրության մեջ։