211652_close_icon
views-count1334 դիտում article-date 18:30 08-07-2021

Եկատերինբուրգում անցկացվել է «Խենթ օրեր» երաժշտական միջազգային ամենամյա փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 2-ից 4-ը Եկատերինբուրգում անցկացվեց «Խենթ օրեր» երաժշտական միջազգային ամենամյա փառատոնը: Այս տարի այն կրում էր «Ոչ պատահական հանդիպումներ» խորագիրը:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին 100-ից ավելի համերգներ, որոնց ներկա գտնվեցին տասնյակ հազարավոր ունկնդիրներ: Մասնակից երկրներն էին Ռուսաստանը, Հայաստանը, Ֆրանսիան և Ճապոնիան: Հայաստանից մասնակցում էին Արամ Խաչատրյանի անվ. տրոյի երաժիշտներ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր, դաշնակահար Արմինե Գրիգորյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Երաժիշտները հանդես եկան զանազան ծրագրերով՝ համագործակցելով անվանի երաժիշտ կատարողների հետ, որոնց թվում՝ ֆրանսիացի կլարնետահար Ռաֆայել Սևերը, ՌԴ-ի վաստակավոր արտիստ, թավջութակահար Բորիս Անդրիանովը և այլոք: Ելույթները արժանացան բարձր գնահատանքի և ջերմ ընդունելության և լայնորեն լուսաբանվեցին ռուսական մամուլում:

Փառատոնի կազմակերպիչներն ՌԴ մշակույթի նախարարությունը, Սվերդլովսկի ֆիլհարմոնիան, որի հետ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ձեռք բերեց հետագա համագործակցության պայմանավորվածություններ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր