Արցախի նախագահի հրամանագրով՝ Արթուր Աբրահամյանը, Սասուն Հակոբյանը եւ Միքայել Մանուկյանը պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով
                        Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Կարեն Աղասիի Ջալավյանը պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով եւ արժանացել Արցախի հերոսի կոչման, իսկ ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը եւ շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով: 
Այս մասին հայտարարություն է տարածել ՊԲ-ն:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


