2321 դիտում
12:08 06-07-2021
Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու այն
ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին։
Նշենք, որ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք հրապարակելը):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական բնագավառի տեղեկություններ:
Նմանատիպ նյութեր
2198 դիտում
11:58 07-09-2021
Արթուր Սարգսյանի վերաբերյալ գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատավորն է քննելու քրեական գործը
1777 դիտում
08:00 09-10-2024
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»