Տիխանովսկայայի գրասենյակը դիվանագիտական կարգավիճակ է ստացել Լիտվայում․ «Ամերիկայի ձայն»
Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմն անօրինական ճանաչելու նոր փուլ է սկսվել, հայտնում է Սվետլանա Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ասաց, որ երկիրը Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը ճանաչում է որպես բելառուսական ժողովրդավարության պաշտոնական ներկայացուցչություն:
Այսպիսով, Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի ապալեգիտիմացման նոր փուլ է սկսվել, հայտնում է Սվետլանա Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը: Լիտվան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը գնաց այդ քայլին: Բանակցություններ են ընթանում այլ երկրների հետ դրանցում Բելառուսի նմանատիպ ներկայացուցչություններ բացելու շուրջ, որոնք կգլխավորի Տիխանովսկայան:
«Ես շնորհակալություն եմ հայտնում Լիտվային այն հսկայական աջակցության համար, որն այս ամիսների ընթացքում ստացել է ամբողջ բելառուս ժողովուրդը, և ես անձամբ: Բելառուսը Լուկաշենկո չէ, և այժմ դա պաշտոնապես ճանաչված է»,- ասաց Տիխանովսկայան: