211652_close_icon
views-count19491 դիտում article-date 20:16 05-07-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախել են Ford Transit-ն ու ռուսական համարանիշներով 07-ը. վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 5-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում  Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

 Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 նարտական հաշվարկով:

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները , փակել  07-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի  1-ին դասակի տեսուչներ Արթուր Գինոսյանն ու Ալբերտ Առաքելյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր