Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթեց եզրափակչի խաղային առաջին օրը
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչի խաղային առաջին օրը:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի Արոնյանը եզրափակիչում մրցում է Վլադիսլավ Արտեմիևի հետ: Խաղային առաջին օրը Արոնյանը պարտության մատնեց մրցակցին 2,5:1,5 հաշվով: Գրոսմայստերները ևս 4 պարտիա կանցկացնեն հունիսի 4-ին:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ: