211652_close_icon
views-count17619 դիտում article-date 23:46 02-07-2021

Ավտովթար Արարատի մարզում. Nissan-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը, այնուհետև անցել գազատար խողովակի տակով ու հայտնվել քարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի  վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Երասխ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը և գազատար խողովակի տակով անցնելով՝ հայտնվել քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև  «Գազպրոմ Արմենիա»  ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները:

Դեպքի վայր է ժամանել նաև Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր