5815 դիտում
17:14 01-07-2021
Viber-ը թողարկում է լրացված իրականության դիմակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Viber-ը թողարկում է AR զտիչներ և դիմակներ: Ընկերությունը նախատեսում է պարբերաբար թարմացնել հավելվածի բովանդակությունը, իսկ մեսենջերի գործընկերները կկարողանան ստեղծել իրենց սեփական AR զտիչները: Գործընկերների թվում են Բնության համաշխարհային հիմնադրամը(WWF), «Barcelona» ֆուտբոլային ակումբը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Viber-ը «Snapchat» հավելվածի հեղինակ «Snap» ընկերության հետ համագործակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր խմբագրելու համարթողարկում է լրացված իրականության (AR) զտիչներ և դիմակներ, ինչպես նաև Bitmojiանհատականացված ավատարներ ստեղծելու հնարավորություն:
Գործառույթի գործարկման պահին հավելվածում հասանելի կլինի 30 դիմակ, այդ թվում՝ Viber-ի հայտնիկերպարների պատկերներով: Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է թողարկել հարյուրավոր նոր զտիչներ և դիմակներ, իսկ մեսենջերի գործընկերները կկարողանան ստեղծել իրենց սեփական բացառիկ բովանդակությունը: Բնության համաշխարահային ֆոնդը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և FC Barcelona-ն առաջին կազմակերպություններից են, ովքեր գործարկել են իրենց դիմակները Viber-ում:
Viber-ը անվտանգ հաղորդակցման ծրագիր է, որը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհով մեկ։ Գործարկված AR զտիչները և դիմակները մեսենջերում ինքնադրսևորվելու նոր միջոց են. տեսողական նոր գործիքները լրացնում են առկա հնարավորությունները (սթիքերներ, առկա և օգտատերերի կողմից ստեղծվածգիֆեր): Viber Camera Kit-ի, Bitmoji-ի և «Snap» ընկերությանCreative Kit-ի շնորհիվ մարդկանց միջև հաղորդակցությունը կդառնա էլ ավելի հետաքրքիր և հաճելի:
Viber-ի նոր գործառույթները ներառում են՝
«Մենք ուրախ ենքViber օգտատերերին ներկայացնել Snap-ի կողմից մշակված նոր գործառույթները»,-ասաց Viber գործադիր տնօրեն Ջամել Ագաուն: «Այս համագործակցությունը հնարավություն է ընձեռում լրացված իրականության շնորհիվ ընդլայնել մեր հավելվածի գործառույթները, նոր տեսք հաղորդել հաղորդակցությանը։ Viber-ն ավելին է, քան պարզապես մեսենջեր: Այն ոչ միայն հաղորդակցման գործիք է, այլև մի վայր, որտեղ կարող եք ստեղծել եզակի, զվարճալի և օգտակար բովանդակություն և, իհարկե, կիսվել հանրության հետ»:
Snap գործառույթներովViber նոր տարբերակը IOS համակարգի համար, ինչպես նաև Android համակարգի բետա տարբերակը հասանելի կլինի հունիսի 30-ից հետևյալ երկրներում՝ Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Դանիա, Անգլիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Գրենլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալդիվներ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա և ԱՄՆ:
Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործառույթը կհայտնվի առաջիկա ամիսներին:
Նոր գործառույթների մասին տեսանյութը հասանելի է Viber-ի յութուբյան ալիքում։
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

- Լրացված իրականության տեխնոլոգիա.ձեր սմարթֆոնը ուղղեք տարբեր օբյեկտների վրա և փոխակերպեք ձեզ շրջապատող աշխարհը:
- AR դիմակներ.ընտրեք դեմքի տարբեր դիմակներ, որոնք նույնությամբ ընդօրինակում են ձեր դեմքի արտահայտությունը:
- Beauty զտիչներ.բարձրացրեք նկարի որակը կամ փորձեք ստանալ նոր կերպար իրատեսական էֆեկտներով (օգտագործեք շրթներկ, կարմրաներկ կամ ներկեք ձեր մազերը վառ գույներով):
- Անհատականացված Bitmoji ավատարներ. զրուցարաններում ավելացրեք անհատականացված կերպարներ:
«Մենք ուրախ ենքViber օգտատերերին ներկայացնել Snap-ի կողմից մշակված նոր գործառույթները»,-ասաց Viber գործադիր տնօրեն Ջամել Ագաուն: «Այս համագործակցությունը հնարավություն է ընձեռում լրացված իրականության շնորհիվ ընդլայնել մեր հավելվածի գործառույթները, նոր տեսք հաղորդել հաղորդակցությանը։ Viber-ն ավելին է, քան պարզապես մեսենջեր: Այն ոչ միայն հաղորդակցման գործիք է, այլև մի վայր, որտեղ կարող եք ստեղծել եզակի, զվարճալի և օգտակար բովանդակություն և, իհարկե, կիսվել հանրության հետ»:
Snap գործառույթներովViber նոր տարբերակը IOS համակարգի համար, ինչպես նաև Android համակարգի բետա տարբերակը հասանելի կլինի հունիսի 30-ից հետևյալ երկրներում՝ Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Դանիա, Անգլիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Գրենլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալդիվներ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա և ԱՄՆ:
Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործառույթը կհայտնվի առաջիկա ամիսներին:
Նոր գործառույթների մասին տեսանյութը հասանելի է Viber-ի յութուբյան ալիքում։
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6169 դիտում
15:27 05-04-2021
ՀՀ-ում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ. Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին
Այս բաժնից
10495 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am