211652_close_icon
views-count12245 դիտում article-date 19:20 30-06-2021

Ավտովթար Կոտայքի մարզում. Ջրվեջ-Ձորաղբյուր ճանապարհին բախվել են Volkswagen Touareg-ն ու KIA Sorento-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  14:15-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի ամառանոցների մոտ բախվել են Երևանի բնակիչներ,  20-ամյա Պավել Աբրահամյանի վարած  Volkswagen Touareg  մակնիշի և  84-այա Գարենց Սահակյանի վարած KIA Sorento  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 վարորդները բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի գրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր