211652_close_icon
views-count2276 դիտում article-date 16:08 25-01-2021

Մարուքյանը ԵԽԽՎ-ում ակցիա է արել գերիների վերադարձի պահանջով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ է պարզել ԵԽԽՎ-ում: Այս մասին Մարուքյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում: «ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- նշել է Մարուքյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր