211652_close_icon

ԵԽԽՎ հատուկ զեկուցողը Բաքվում հանդիպում կունենա հայ գերիների ազատ արձակման հարցով. «Իմ քայլը». News.am

views-count2118 դիտում article-date 16:16 30-06-2021
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Փոլ Գավանը Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով։

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ազատ արձակված խորհդարանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։

Հայ պատգամավորները, նրա խոսքով, այս խնդրանքով անձամբ դիմել են հատուկ զեկուցող Փոլ Գավանին։ «Քանի որ շուտով տեղի է ունենալու Գավանի այցը Բաքու, մենք մեր երկկողմ հանդիպումների ընթացքում խնդրել ենք նրան անպայման այցելել մեր գերիներին։ Հայաստանում նա արդեն հանդիպել է գերիների հարազատների հետ, եւ նրանք ինֆորմացիայի են սպասում»,- ավելացրել է Հայրապետյանը։

Նմանատիպ նյութեր