Եվրո-2020. Անգլիան Գերմանիային դուրս թողեց մրցաշարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հաղթեց իր ամենասկզբունքային մրցակցին՝ Գերմանիային:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան վերջնամասում:
Նախ, 75-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը առաջ մղեց Անգլիային` գնդակն ուղարկելով Նոյերի պաշտպանած դարպասը:
85-րդ րոպեին Ջեկ Գրիլիշի փոխանցումից հետո Հարի Քեյնը խփեց նաև Անգլիայի երկրորդ գնդակը և վճռեց հանդիպման ելքը:
Ուշագրավ է, որ սա պաշտոնական խաղերում սա Անգլիայի հավաքականի առաջին հաղթանակն էր գերմանացիների նկատմամբ՝ վերջին 20 տարվա ընթացքում: Իսկ փլեյ-օֆֆ փուլում անգլիացիները Գերմանիային չէին հաղթել 55 տարի շարունակ:
Նշենք, որ սա Իոահիմ Լյովի վերջին հանդիպումն էր Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այժմ հավաքականը կմարզի Հանս-Դիտեր Ֆլիկը:
Քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Շվեդիա-Ուկրաինա զույգի հաղթողի հետ: