211652_close_icon
views-count10504 դիտում article-date 21:50 29-06-2021

Քոչարյանի գործով դատախազը հայտնեց` որ դեպքում նոր մեղադրանք կառաջադրվի երկրորդ նախագահին

Sputnik Արմենիան գրում է,. Եթե Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու հարցերը լուծվեն, ՀՀ երկրորդ նախագահին նոր մեղադրանք կառաջադրվի։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե նոր մեղադրանք կառաջադրվի՞ Քոչարյանին։

«Եթե ՍԴ դիմելու և ՍԴ-ի կողմից որոշում կայացնելու հարցերը լուծվեն, լինեն այնպիսի մեկնաբանություններ Սահմանադրության նորմերի հիման վրա, որ այդ մեխանիզմները գործեն, միանշանակ, այո՛, նոր մեղադրանք կառաջադրվի»,–ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական դատարան են դիմել, քանի որ 3 մեծ փաստարկ ունեն ՍԴ որոշման առնչությամբ (մարտի 26–ին ՍԴ–ն որոշեց, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը

Բաղդասարյանի խոսքով` առաջին փաստարկն այն է, որ դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ` ամբաստանյալների բացակայությամբ`այն դեպքում, երբ նրանց ներկայությունը պարտադիր է։

Երկրորդն էլ այն է, որ ՍԴ–ի կողմից նորմը հակասահմանադրական ճանաչվելուց հետո չի կարող հանցադեպի բացակայության մասին խոսք լինել։

Երրորդ մեծ փաստարկն էլ, ըստ, Բաղդասարյանի, այն է, որ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառել է առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու ու վարույթը կարճելու որոշում կայացնելիս` Սահմանադրությանը հակասում են։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ապրիլի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան: Դատախազը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանությունը։
 

Նմանատիպ նյութեր