Հայտնի է դարձել, թե Թրամփն ինչով է զբաղվել նախագահի պաշտոնը լքելուց հետո՝ առաջին օրը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո իր առաջին օրն անցկացրել է Ֆլորիդայում՝ գոլֆի խաղադաշտում: Հինգշաբթի, հունվարի 21-ին, այս մասին հայտնել է [url=https://www.washingtonexaminer.com/news/trump-begins-life-after-white-house-with-a-round-of-golf]The Washington Examiner[/url]- ը:
Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան սև ամենագնացների շարասյունը մտել է Թրամփի միջազգային գոլֆի ակումբի տարածք՝ Ուեսթ Փալմ Բիչում:
Նախորդ օրը Թրամփը կնոջ՝ Մելանիայի հետ միասին, Վաշինգտոնից Ֆլորիդա է մեկնել՝ Սպիտակ տունը թողնելով ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին: