2192 դիտում
12:35 23-06-2021
ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում, արցախցիների անվտանգության համակարգի վերջնական փլուզում․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն։
Դրանց մեկնարկը՝ առիթը, Արցախի նախագահի՝ հայաստանյան ընտրությունների օրը, Հայաստանի իշխող ուժի գրասենյակ այցելությունն էր, մինչ այդ միջնորդավորված աջակցությունը, ինչպես նաև՝ դրան հաջորդած շնորհավորանքը, սակայն պատճառներն այլ տեղ են։
Որքան էլ Արցախի նախագահը երեկ փորձեց սրբագրել իր այցը ՀՀ իշխող ուժի գրասենյակ՝ նշելով, որ այն ճիշտ չի մեկնաբանվել, իրականում ամեն ինչ շատ պարզ է։
Արցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ։
Դա վերաբերում էր և՛ ներքին խնդիրներին, և՛ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, իսկ գործող իշխանությունների վերընտրությունը կոտրել է հույսը ապագայի նկատմամբ։
ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում, արցախցիների անվտանգության համակարգի վերջնական փլուզում։
Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ Արցախի նախագահի՝ ՀՀ իշխանություններին ուղղվող ցանկացած ժեստ, աջակցություն ներսում նման հակազդեցության է բերում։
Հ.Գ. Արցախում ստեղծված իրավիճակին մյուս ասպեկտներով կանդրադառնամ ավելի ուշ»։

Նմանատիպ նյութեր
7668 դիտում
10:48 18-06-2021
Չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
988 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
751 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1012 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ