40985 դիտում
20:11 22-06-2021
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ, 21-ամյա Գևորգ Ալեքսանյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի, անցնելով բաժանարար գոտին , բախվել է դեպի Էջմիածին ընթացող Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա Բաբկեն Ասատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմքենային և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանն ու Արտակ Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչպես նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եզիազարյանը կարողանա դեպքի վայրի զննություն կատարել:
Փաստի առթիվ Գ. Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է ինչ-որ հետիոտն, ով փողոցը անցնելիս է եղել ու ВАЗ 2115–ի վարորդը նրան վրաերթի չենթարկելու համար դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes -ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+