211652_close_icon
views-count8165 դիտում article-date 19:10 22-06-2021

Արցախի նախագահը շնորհավորում է մի մարդու, որը ստորագրել է Արցախի կապիտուլյացիան. արցախցիները հացադուլ են հայտարարել Ստեփանակերտի հրապարակում

Ստեփանակերտում ապրող Մերի Դավթյանը և Դավիթ Ավանեսյանը հացադուլ են սկսել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հունիսի 21-ից սկսած և պահանջում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը և ընդգծում, որ սա քաղաքացիական իրենց դիրքորոշումն արտահայտելու միջոցն է: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

«Նման մարդը, որը զբաղեցնում է երկրի ղեկավարի աթոռը, իր ղեկավարությամբ ունենալով այսքան պարտություններ, այսքան խայտառակություններ․ այդ նույն մարդը շնորհավորում է մի անձնավորության, որը ստորագրել է Արցախի կապիտուլյացիան»,- ասաց Դավիթ Ավանեսյանը:

Մերի Դավթյանը նաև ընդգծեց, որ նման աղետից հետո երկրի առաջնորդը գոնե մեկ անգամ չի հանդիպում իր ժողովրդի հետ:

«Պատասխանատվություն ստանձնել ու պատասխան չտալ շատ մեծ արարքների համար, ես այլ կերպ եմ ընկալում պետություն ասվածը»,-նշեց Մերի Դավթյանը:

Նշենք նաև, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Վերածննդի հրապարակում պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառն Արցախի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձն էր ու ՔՊ-ին նրա աջակցությունը: Նույն պահանջով 2 քաղաքացի էլ անժամկետ հացադուլ է հայտարարել:

Նմանատիպ նյութեր