211652_close_icon
views-count21697 դիտում article-date 12:54 22-06-2021

Երևանի «գաի պլաշչադկայում» հայտնի փորձագետը վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբանին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկնության պահպանվող հատուկ տարածքում փորձարարության ժամանակ հայտնի փորձագետ Ժորա Ծատուրյանը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Հերացու անվան հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 28-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևանի բնակիչ Դավիթ Հայրապետյանը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել էին Դ. Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Mercedes S-Class մակնիշի և Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Խաչատուր Բադալյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Խ. Բադալյանը ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և այն փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված Դ. Հայրապետյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Դուդու» մականվամբ, տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր