211652_close_icon
views-count44957 դիտում article-date 15:16 19-06-2021

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով «03»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Գեղամավան գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Բադալյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Գագարին- ավտոճանապարհի 0.2 կմ-ին ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով վարորդ Գ. Բադալյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 54-ամյա Հավերժ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Նույն դասակի ավագ տեսուչներ Հուսիկ Վարդանյանի և Վաղարշակ Գրիգորյանի օգնությամբ քաղաքացիների հետ ավտոմեքենան դարձի բերվեց և տրակտորով տեղափոխվեց անվտանգ վայր։

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր