Լռռու մարզում ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով վարորդը բախվել է պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Օձուն համայնքի բնակիչ, 60-ամյա Արամ Ա.-ն Օձուն գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի հարևանությամբ, իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ անիվի պայթելու հետևանքով բախվել է պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Գառնիկ Մելիքսեթյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի