211652_close_icon
views-count48719 դիտում article-date 11:52 18-06-2021

Խոշոր ավտովթար՝ Կապանում. բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21015»-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզւոմ։

Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արզումանյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Էդգար Բեգլարյանի վարած ՎԱԶ 21015 մակնիշի և 31-ամյա Վաչե Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ-ի վարորդ Է. Բեգլարյանը, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 16-ամյա Անգելինա Բ-ն և 38-ամյա Ռուզաննա Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կնտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոններն ու սահմազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստավում։ 

Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Մարգարյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր